-
22.12.2020|
01:34
Հարգելի հայրենակից` «Մտահոգիչ, հուզող հարցադրումներ» հոդվածում, Դուք գրում եք. «Իրատեսի» շատ համարներում իմ ուշադրությունից չեն վրիպել գիտությանն ու գյուղատնտեսությանը վերաբերող հոդվածները, և ինձ մտահոգում է այն, թե ինչու են անուշադրության արժանանում այնտեղ արծարծված խնդիրները: Անտեսվում են օգտակար շատ առաջարկություններ, որոնք մեծ օգուտ կբերեին պետությանը»:
-
22.12.2020|
00:38
Մեծերին է տրված ժամանակների միջով առաջ նայելու, ապագան կանխատեսելու ունակությունը: 1998-ին, երբ անմոռաց Կարեն Դեմիրճյանը վերադառնում էր քաղաքականություն, նրա ստեղծած կուսակցության մի խումբ համակիրներիս հարցին՝ ինչու՞ է հիշել նախկին զբաղմունքը, պատասխանեց. «Հայաստանի խորացող հետընթացը կանխելու համար»:
-
18.12.2020|
01:00
Գնացինք այդ քայլի ետևից և ի՛նչ յոթ, մեկ անգամ էլ չչափեցինք կտրելուց առաջ, որովհետև կործանման եզրին էինք՝ Հայաստան աշխարհը իրենց մոր օժիտի սնդուկը կարծած ընչաքաղց ու դեպի անսահմանություն ձգվող ախորժակով իրար հերթագայող ղեկավարների երեսից; Մենք ամեն անգամ էինք վատից ազատվելու այդ փախուստին գնում ցանկացածի հետևից, հետո՝ վատից ավելի վատի ձեռքն ընկնում:
-
11.12.2020|
02:33
Հատված բրիտանացի հետախույզ ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԱՑՈՒ հետ հարցազրույցից, 1919 թ. («Armenians are impossible» – գրված է 1919 թ. Փարիզում խաղաղ կոնֆերանսի ժամանակ, ամերիկացի լրագրող Լինկոլն Ստեֆֆորդի կողմից, առաջին անգամ հրապարակվել է 1931 թ. «Outlook and Independent» ամսագրում):
-
08.12.2020|
00:58
«Այս է մեղաց պտուղը, զոր ցանեցին հարքն մեր և եօթնապատիկ ժողովեցին»:
Այս ողբերգական տողերը գրել է հայ պատմիչ Մատթեոս ՈՒռհայեցին XI դարում. պատմիչը դառնորեն մեղադրում է մեր նախնիներին` հայրենիքի անկախությունն ու ազատությունը կորստյան մատնելու համար:
-
08.12.2020|
00:15
Այն չորս տարուան փորձութիւնը, որուն մատնուեցաւ Թուրքիոյ հայութիւնը, եթէ մէկ կողմէն ի վեր հանեց մեր ցեղին աննկուն կորովը, ապրելու և տևելու աննուաճ կամքը, ու երբեմն ալ կռուելու և պայքարելու ոյժը, միւս կողմէ ցայտեցուց նաև նկարագրին հոռի կողմերը անոր ամենէն նողկալի ձևերովը:
-
04.12.2020|
00:43
Ես հեռու կմնամ համամարդկային բազում պատասխաններից ու կնտրեմ միայն մեկը` մենք պետք է հարուստ լինենք, որ կարողանանք բանակը զինել նորագույն զենքերով, տեխնոլոգիաներով, հնարավորինս կարողանանք նաև այդ ամենը արտադրել մեր երկրում, ապահովել պատմականորեն շրջափակման մեջ գտնվող մեր երկրի բնակչության ապրելու իրավունքը, նաև դրանով ստիպենք հարևաններին հարգել մեզ:
-
01.12.2020|
00:57
«Ես նախանձավոր Աստված եմ, իմ փառքը ուրիշին չեմ տա». Կտակարանի այս տողերը հետևյալ միտքը հուշեցին. «Փաշինյանին ժողովուրդը որպես տեր ու փրկիչ ընդունեց, հետո նա ինքը Վատիկանում հայտարարեց. «Ես Քրիստոսի պես եկել եմ՝ սեր եմ քարոզում»։
-
24.11.2020|
01:04
Զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը և լինելով Արցախի Հանրապետության անվտանգությունը երաշխավորող Հայաստանի Հանրապետության ղեկավար, գլխավորելով նաև ՀՀ Անվտանգության խորհուրդը, Նիկոլ Փաշինյանը չի ձեռնարկել անհրաժեշտ համապատասխան միջոցներ` թշնամու կողմից Շուշիի գրավումը թույլ չտալու համար` իմանալով հանդերձ, որ Շուշին իր դիրքով ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար:
-
20.11.2020|
01:18
Ավարայրի ահռելի թեման բազմիցս է արծարծվել հայ ազգային կերպարվեստում։ Հանրաճանաչ է ժողովրդական նկարիչ և ակադեմիկոս Գրիգոր Խանջյանի «Վարդանանց պատերազմը»։